Աղեստամոքսային համակարգի համար

Բաղադրիչներ:

Եղեսպակ դեղատու (խոտ), անթառամ կղմինդրաբաժակ (խոտ), մարիամ սովորական (խոտ), ուրց սողացող (խոտ), երիցուկ դեղատնային (ծաղիկներ):

Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել 0.5 լ եռման ջրի մեջ, եռացնել դանդաղ 10 րոպե, թրմել 30 րոպե, քամել: Խմել տաք վիճակում օրը 3-4 անգամ 1/2 թեյի բաժակ ուտելուց 30 րոպե առաջ: Թուրմը պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել:
Փունջը կազմող դեղաբույսերը օգտագործվում են նաև լյարդի, լեղապարկի, միզապարկի հիվանդության ժամանակ:

Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ