Նկարագիր.
Բույսը ունի` հակաբորբոքային, դաբաղող, հակամանրէային, հակալուծային, արյունականգ ազդեցություն:

Oգտագործում.

Օգտագործվում է քրոնիկ արյունային լուծերի, թութքի, կանանց սեռական օրգանների բորբոքումների /տրիխոմոնադայի կոլպիտ, ցերվիցիտ, սպիտակաթորանք/, անգինայի, բերանի վատ հոտի, լնդերի, լյարդի, փայծախի, թոքերի հիվանդությունների, թոքային, քթային, արգանդային, թութքային արյունահոսությունների, գլխի ճարպային սեբորեայի, հետանցքի քորի, առատ դաշտանի, ակամամիզության, պառկելախոցերի ժամանակ:

Կիրառումը.
Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 200 մլ ջրում, 10 րոպե եռացնելուց հետո թողնել սառի, քամել, խմել 1-ական ճաշի գդալ օրական 4 անգամ:

Կրկնակի դոզայով բերանի ողողումների համար:

Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել:

Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ