Դեմքի եւ մարմնի կրեմ.
Հանգստացնող, խոնավեցնող, մաշկը մաքրող եւ վերականգնող, որը հաղորդում է բնական պայծառ փայլ
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
Քսուկը պատրաստված է բնական հումքերից, որը պարունակում է նավթախինոն, ալկալին, վիտամին C, ճարպեր, մոմ, հանքային նյութեր, դաբաղանյութեր, շիկոնին, բարդ եթերներ, եթերայուղեր:
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ՝
Արտահայտված հակաբորբոքային ազդեցություն:
Հակաայտուցային ու ցավազրկող հատկություն:
Անոթային և ավշային հոսքի բարելավում:
Ներծծող ազդեցություն:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏ՝
Որպես կոսմետիկ միջոց: Մաշկին տալիս է էլաստիկություն, փայլ և թարմություն: Ապահովում է արյան նորմալ շրջանառությունը մաշկում, հարթեցնում է դեմքի մաշկի կնճիռները, վերացնում է պզուկները և պիգմենտային բծերը:
Նպաստում է նաև այրվածքային մակերեսների, տարբեր ծագումնաբանության վարակային վերքերի, տրոֆիկ խոցերի արագ լավացմանը, հետվնասվածքային կելոիդ սպիների փափկեցմանը և ներծծմանը:
ԿԻՐԱՌՈՒՄ՝
Կոսմետիկ նպատակով դեմքի և ձեռքի մաշկի վրա քսել բարակ շերտով և մատներով մերսել մինչև ներծծելը`օրը 1-2 անգամ:
Այլ ախտահարումների դեպքում պրեպարատը բարակ շերտով քսվում է թանզիֆին, դրվում է ախտահարված մակերեսին և վիրակապվում: Վիրակապությունը կատարվում է օրը 1-2 անգամ:
Քսուկը հակացուցված է մեղրամոմից ալերգիա ունեցողներին:
Ամբողջովին բնական, բուսական արտադրանք: 30 գ.