Նկարագիր.
Բույսը ունի` միզամուղ, քարամուղ, արյունականգ, հակաբորբոքային, արյան ճնշումը իջեցնող հատկություններ:

Oգտագործում.

Օգտագործվում է լյարդի, երիկամների, միզուղիների հիվանդությունների, արյունային լուծերի, լնդերի արյունահոսության, տարբեր բնույթի այտուցների, լեղապարկի քարերի, արգանդային, թոքային, թութքային արյունահոսությունների ժամանակ: Որպես նյութափոխանակությունը կարգավորող` օգտագործվում է ռևմատիզմի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի ժամանակ:

Կիրառումը.
Եփուկ պատրաստելու համար 2 ճաշի գդալ հումքը
20 րոպե եռացնել 200 մլ եռացող ջրում, սառելուց հետո, քամել խմել 1-ական ճաշի գդալ օրը 3 անգամ ուտելուց հետո: Քամելուց հետո պակասած ջուրը կարող եք ավելացնել:

Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել:

Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ