Նկարագիր.
Բույսը ունի` ջերմը իջեցնոց, ցավը հանգստացնող հակաբորբոքիչ, խորխաբեր, հակահազային, միզամուղ, քրտնամուղ, լեղամուղ, փքահան, հակաթունային, արյան ճնշումը իջեցնող, սրտի աշխատանքը կանոնավորող ստամոքսահյութի բարձր թթվությունը իջեցնող հատկություններ:
Օգտագործվում է մելանխոլիայի, գլխացավերի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, բերանի վատ հոտի, լնդերի բորբոքումների, անգինայի շնչարգելության, բրոնխային ասթմայի, հազի, վատ ախորժակի, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումների, ցավերի, ձայնի խռպոտության, փսխման ժամանակ:
Կիրառումը.
Ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 2 ժամ թրմել 200 մլ եռման ջրում (թերմոսի մեջ), քամել: Խմել 1 ճաշի գդալ օրը 3-4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:
Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ