Նկարագիր.
Բույսը ունի` հակաբորբոքային, հակաալերգիկ, խորխամուղ, քրտնամուղ, մանրեասպան հակալուծային հատկություններ:

Oգտագործում.

Օգտագործվում է բրոնխիտների, տրախեիտների, հազի, թոքաբորբի, բրոնխային ասթմայի, սուր գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ, ինչպես նաև էնտերիտների, ցիստիտների, երիկամային հիվանդությունների, ակամամիզության, երեխաների լուծերի, ճաղատության, գլխի մաշկի թեփոտության, քորի, քոսի, կրծքագեղձի և արգանդի բորբոքումների, ուռուցքների ժամանակ:

Կիրառումը.
Ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1լ եռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ օրը 2-3 անգամ:

Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել:

Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ