Նկարագիր.
Բույսը ունի` խորխամուղ, փափկեցնող, հակաբորբոքային հատկություններ: Նա հզոր հակաթույն է սննդային բնույթի թունավորումների ժամանակ: Դրական է ազդում տղամարդու ներքին սեկրեցիայի գեղձերի վրա (բարձրացնում է սեռական տոնուսը), վերացնում է սրտի սնուցախանգարման երևույթները, կարգավորում է նյութափոխանակությունը:
Օգտագործվում է ռևմատիզմի հոդաբորբերի, ստամոքսի խոցի, լյարդի, աղիների, սրտի, երիկամների, նյարդային հիվանդությունների, իմպոտենցիայի բուժման համար:
Կիրառումը.
Եփուկ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը, 20 րոպե դանդաղ եփել 200 մլ ջրում, սառելուց հետո քամել, խմել 50 մլ օրը 4 անգամ:
Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ