Նկարագիր.
Բույսը ունի` հակաքորային, հականեխիչ, ցավը հանգստացնող, խորխամուղ, միզամուղ, քարամուղ, ճնշումը իջեցնող հատկություններ:

Oգտագործում.

Օգտագործվում է բրոնխիտների, բրոնխային ասթմայի, նևրալգիաների, նևրիտների, միոզիտների, հոդային ախտահարումների, լյարդի և երիկամների հիվանդությունների, ճիճվակրության ժամանակ: Լավացնում է ախորժակը, վերացնում է աղեստամոքսային համակարգի սպազմը:

Կիրառումը.
Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 լ ջրում եփել մինչև եռալը, թողնել սառի, քամել: Խմել 100 մլ օրը 4 անգամ:

Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել:

Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ