Նկարագիր.
Բույսը ունի` արյունականգ, միզամուղ, քարամուղ, հակաբորբոքային, օրգանիզմի պաշտպանողական հատկությունները բարձրացնող, խորխամուղ հատկություններ:
Օգտագործվում է թութքային, արգանդային, աղիքային, լնդային, քթային արյունահոսությունների ժամանակ: Կարգավորում է դաշտանային ցիկլը, կրճատում է արյունահոսության տևողությունը, ավելացնում է էրիթտրոցիտների և հեմոգլոբինի քանակը: Հզոր միջոց է գլխի մազաթափության, թեփոտման, ճարպածորանքի ժամանակ (շաբաթը 3 անգամ գլուխը լվանալ եղինջի եփուկով):
Կիրառումը.
1 ճաշի գդալ հումքը 200 մլ ջրի մեջ եփել 10 րոպե, թողնել սառի, քամել, խմել օրը 3 անգամ 30 մլ:
Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ