Նկարագիր.
Բույսը ունի` հզոր լեղամուղ, միզամուղ, ջերմը իջեցնող, ցավը հանգստացնող, հակաբորբոքիչ հատկություններ: Լավացնում է ախորժակը, բարձրացնում է արյան ճնշումը, վերականգնում է օրգանիզմի կորցրած ռիթմը և հավասարակշռությունը, կարգավորում է կանանց դաշտանը:
Օգտագործվում է գաստրիտների, կոլիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության, ցիստիտի, լարինգիտի, ֆարինգիտի, հայմորիտի, լնդային հիվանդությունների, չլավացող վերքերի, լեղաքարային հիվանդության ժամանակ:
Կիրառումը.
Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 200 մլ ջրում եռացնել դանդաղ 10 րոպե, թողնել սառի, քամել խմել 100 մլ օրը 3 անգամ ուտելուց հետո:
Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ