tea_10
Մաշկի ախտահարումների դեպքում

Բաղադրիչներ:

Եղեսպակ դեղատու (խոտ), երիցուկ դեղատնային (ծաղիկներ), կատվալեզու եռաբաժան (խոտ), եղինջ երկտուն (խոտ), օշինդր դառը (խոտ), խնկածաղիկ սովորական (խոտ), ընկուզենի հունական (տերևներ):

Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել1 թեյի բաժակ եռման ջրի մեջ, եռացնել դանդաղ 5 րոպե, թրմել 30 րոպե, քամել: Խմել 1/2 թեյի բաժակ առավոտյան և երեկոյան քաղցած վիճակում` ալերգիկ դերմատիդների, էկզեմայի և նեյրոդերմիտի ժամանակ: Թուրմը պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել:
Փունջը կազմող դեղաբույսերը օգտագործվում են նաև աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ