Ակամամիզության (էնուրեզ) դեպքում
Եղերդակ վայրի (արմատներ), անանուխ պղպեղային (խոտ), եղինջ երկտուն (խոտ), եղեսպակ դեղատու (խոտ), կաղնի սովորական (կեղևներ):
Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 200 մլ եռման ջրի մեջ, եռացնել դանդաղ 5 րոպե, թրմել 1 ժամ, քամել: Խմել 1/4 բաժակ օրը 1 անգամ կեսօրին, ուտելուց 1 ժամ անց: 12 տարեկանից բարձր երեխաներին կրկնակի դոզայով: Մեծերին 1/2 թեյի բաժակ օրը 3 անգամ: Կատարել 3 կուրսային բուժում 10 օր ընդմիջումներով (կուրսը 2 շաբաթ): Թուրմը պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել:
Փունջը կազմող դեղաբույսերը օգտագործվում են նաև արյունային լուծերի և աղիքներում ընթացող նեխական պրոցեսների ժամանակ:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ