Բաղադրիչներ:
Գետնամորի անտառային (տերևներ), բեկտենի լաստենատերև (կեղև), գիհի սովորական (պտուղներ):
Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել 0,5 լ եռման ջրի մեջ, 10 րոպե դանդաղ եռացնել, թրմել 30 րոպե, քամել: Խմել 1/2 բաժակ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Թուրմը պահել սառնարանում 2 օրից ոչ ավել: Փունջը կազմող դեղաբույսերն օգտագործվում են նաև աթերոսկլերոզի, միզաքարային հիվանդության, գաստրիտների, ռևմատիզմի, հիպերտոնիկ հիվանդության, երիկամների, սրտի և լյարդի հիվանդությունների ժամանակ:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ