Բաղադրիչներ:
Մատուտակ (արմատներ), ուրց սողացող (խոտ), տատրակ (տերևներ), տուղտ դեղատու (արմատներ), եղինջ երկտուն (խոտ):
Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել 0.5 լիտր եռման ջրի մեջ, եռացնել դանդաղ 10 րոպե, թրմել 1 ժամ, քամել: Խմել 1/2 թեյի բաժակ օրը 3 անգամ ուտելուց հետո: Թուրմը պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել:
Փունջը կազմող դեղաբույսերը օգտագործվում են նաև բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի, բրոնխոէկտազիաների, էմֆիզեմայի և վերին շնչուղիների սուր և խրոնիկ բորբոքումների ժամանակ:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ