tea_8
Շագանակագեղձի ախտահարումների դեպքում

Բաղադրիչներ:

Մատուտակ (արմատներ), կռատուկ (արմատներ), սեզ սողացող (կոճղարմատ), խատուտիկ դեղատու (արմատներ), մասրենի (պտուղներ):

Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել 0.5 լիտր եռման ջրի մեջ, եռացնել դանդաղ 10 րոպե, թրմել 2 ժամ, քամել: Խմել 1/2 թեյի բաժակ օրը 3-4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Թուրմը պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել:
Փունջը կազմող դեղաբույսերը օգտագործվում են նաև շագանակագեղձի ադենոմայի, միզուղիների հիվանդությունների, ցավոտ դաշտանի և ցավոտ միզարձակության ժամանակ:

Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ