Բաղադրիչներ:
Երեքնուկ (խոտ), կաղնի սովորական (կեղևներ), խնկեղեգ ճահճային (արմատներ), եղեսպակ դեղատու (խոտ), երիցուկ դեղատնային (ծաղիկներ):
Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 2 ճաշի գդալ լցնել 400 մլ եռման ջրի մեջ, եռացնել դանդաղ 10 րոպե, թրմել 30 րոպե, քամել: Խմել 1/2 թեյի բաժակ օրը 3-4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Թուրմը պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել:
Փունջը կազմող դեղաբույսերը օգտագործվում են նաև աղիքներում ընթացող նեխական պրոցեսների` աղիքային, արգանդային, թութքային, թոքային արյունահոսությունների և խրոնիկական կոլիտի ժամանակ:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ