Աթերոսկլերոզի դեպքում

Բաղադրիչներ:

Կեչի ելունդավոր (բողբոջներ), ձիաձետ դաշտային (խոտ), խատուտիկ դեղատու (արմատներ), տատրակ սովորական (տերևներ), կղմուխ հեղինեի (արմատներ):

Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում դանդաղ եփել 15 րոպե, սառելուց հետո քամել: Խմել 2-ական ճաշի գդալօրը 3 անգամ ուտելուց
30 րոպե առաջ: Թուրմը պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել:
Փունջը կազմող դեղաբույսերը նպաստում են նաև օրգանիզմից խոլեստերինի հեռացմանը, լյարդի և լեղապարկի հիվանդությունների բուժմանը:

Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ