Սրտանոթային համակարգի համար
Բաղադրիչներ:
Ալոճենի (ծաղիկներ), առյուծագի հնգաթև (խոտ), անանուխ պղպեղային (խոտ), թանթրվենի սև (ծաղիկներ), մասրենի (պտուղներ):
Պատրաստումը եւ օգտագործումը:
Խառնուրդից 2 ճաշի գդալ լցնել 400 մլ եռման ջրի մեջ, եռացնել դանդաղ 5 րոպե, թրմել 30 րոպե, քամել: Խմել 1/4 բաժակ օրը 3-4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Թուրմը պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել:
Փունջը կազմող դեղաբույսերը օգտագործվում են նաև հաճախասրտության, սրտխփոցի, անքնության, անհանգստության, նյարդային գերգրգռվածության ժամանակ:
Հակացուցված է օրգանիզմի անհատական հակազդեցության դեպքում:
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
50 գր.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ